Աշխարհի ամենա-ամենա ծառերը

Գրեթե ոչինչ և ոչ մի տեղ այնքան հետաքրքիր ու բազմազան բան չես գտնի ինչքան բնության մեջ: Հավատացեք մարդը բնության ամենահետաքրքիր կենդանիներից մեկն է, բայց միակը չէ: Այսօր կպատմեմ ծառերի մասին: Այն էլ ինչ ծառերի…ամենա-ամենա:

Գիտեիք, որ աշխարհում ամենաշատ ռեկորդներ սահմանած ծառը բաոբաբը չէ: Ոչ ավել ոչ պակաս պալման, այն էլ ոչ աֆրիկյան կամ ծովափնյա, այլ Սեյշելյան: Այս պալմայի պտուղները աշխարհում ամենամեծն են:  Նրանցից յուրաքանչյուրի քաշը հասնում է ոչ ավել ոչ պակաս 42 կիլոգրամի, իսկ սերմը, որ մենք սովորենք երկու մատով բռնել կշռում է 17 կիլոգրամ: Դե փորձ եք, մեկ ձեռքով շաղ տվեք դաշտերում:

Աշխարհի ամենաբարձր, այսինքն ամենահսկա ծառը, այժմ գտվնում է Ռեդվուդ պարկում: Նրա երկարությունը 115,5 մետր է: Պատկերացրեք 4 հատ 10 հարկանի շենքի երկարության: Իրոք որ այն մագլցելու համար երևի մի քանի օրը չբավարարի:

Այս ծառի տերևներով դուք կարող եք փաթեթավորել ասենք ձեր ավտոմեքենան կամ մեզանից շատերը հնարավոր է նաև բնակարանը: Այն կարող է դառնալ հարմար լողավազան կամ շաաատ մեծ մահճակալ: Խոսքս էլի պալմաների մասին է, բայց այս անգամ պալման կոչվում է Ռաֆիա: Նրա տերևների երկարությունը 25 մետր է, իսկ լայնությունը` 3: պատկերացրեք, թե ինչ հարմար կլինեն դրանք վրայով սղալու համար, մանավանդ, մանուկների դեպքում:

 

, , , , , , , , , ,

  1. Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն